19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Երկրաշարժերը 2016թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին Իրանի Ահար քաղաքից 72 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել    5 բալ (մագնիտուդ 3.7) ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան […]

Պաշտոնանկություններ կառավարությունում

Կառավարության այսօրվա նիստում  որոշում կայացվեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին ազատել պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատվեց Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը: Նշենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո Քաղաքաշինության նախարարությունը վերածվել է կոմիտեի:

Սեպտեմբերի 23-29-ը մայրաքաղաքում ծնվել է 483 երեխա

Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 483 երեխա՝ 261 տղա, 222  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40605 քաղաքացի:  

Նեղանալ և նեղսրտել չկա

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին այցելել է  Կառավարություն: Նիստի մեկնարկից առաջ  ՀՀ նախագահը  Կառավարության ձևավորման կապակցությամբ շնորհավորեց նախարարներին և հաջողություն մաղթեց պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ: Նախագահն  ընդգծեց, որ ավելորդ է համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ ստանձնել են նախարարները. «Ակնհայտ է, որ կառավարման թիվ մեկ խնդիրը կառավարման […]

Բեռնատարը վրաերթի է ենթարկել ոչխարներին և շրջվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարրզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և […]

Սուրիկ Խաչատրյանը այլևս մարզպետ չէ. հայտնի է նոր մարզպետի անունը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն ազատելու հարցը: Նախագիծը գործադիրին ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Լոքյանը  հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի փոխարեն մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը, սակայն Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն առարկեց. «Պարոն վարչապետ, մինչև նախագահը չստորագրի ազատման դիմումը, չենք կարող նոր նշանակում կատարել»: «Շտապում եք, […]

Հալեպում եւս մեկ հայ է մահացել

Հալեպի Նոր Գյուղի թաղամասի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Հակոբ Չալլաքյանը՝ 1959 թվականին ծնված, նախօրեին մահացել է։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են նաեւ 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը:

Սերժ Սարգսյանը կառավարությունում է

Այսօր կառավարության հերթական նիստին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: Կառավարության շենքի մոտ, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս բողոքի ակցիաներ են ընթանում, սակայն անվտանգության աշխատակիցները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ գործադիրի շենքին: Սերժ Սարգսյանը նիստի մեկնարկին հանդես եկավ ելույթով: Ելույթի մանրամասները քիչ անց:

Պաշտոնանկություններ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու եւ Էդգար Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի