15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մենք լեռան ժողովուդ ենք, բայց մեզ լեռան պես չենք զգում»

Նազենի հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Լեռներն ուժեղ են, նրանք չեն վախենում մանրիկ«քարիկներից», նրանց էդ քարիկներով չես խոցի, չես վախեցնի, ու որ հաստատ է, չես սպանի։ Լեռներն անառիկ են։ Նրանց քամին ու փոթորիկը չեն սասանում, չեն վախեցնում, Լեռներն անսասան են։
Լեռներն անջուր չեն, նրանց միջով աղբյուրներն ես հոսում, նրանց գրկում՝ լճերն են։ Լեռներն իմաստուն են, տեսնում
ու «տանում» են ամեն ինչ, հիշում ու պահում են ամեն բան, բայց նույն ամրակուռ Լեռն են մնում, քանզի Խաղաղ են Լեռները, ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԼԵՌՆԵՐԸ։
Լեռները վերև են նայում. նրանք մաքուր են ու նրանց Ծովը՝ Երկինքն է. լի Հավատքով, լույսով ու Աստվածային Սիրով։ Լեռները… երանի ես էլ Լեռ լինեի՜
Հ.Գ. Մենք Լեռան ժողովուդ ենք, բայց մեզ Լեռան պես չենք զգում, այլ՝ մանր քարի…
իսկ Լեռանը հաղթել կարելի է միայն…մասնատելով. էդքան բան»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ