07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն․ ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին: Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին: Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի […]

«Ոտքի տակ բան է պայթել, հետո զգացել է` աչքը չկա».16 ամյա Սայաթը գիտակցում է

Երեկ` ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժած 16-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են ու տղան շատ ծանր է տանում իր հետ կատարվածը։ «Սայաթը գործով էր եկել Երևան ու ցույցերի հետ ոչ մի կապ չուներ: Երեխեն մի քանի օր հետո 17 տարեյան կդառնա: Աչքը հեռացրին, որովհետև ուշացնելու դեպքում մյուս աչքի տեսողություն վտանգելու պահ կար: […]

ՄԻՊ հայտարարությունը լրագրողների նկատմամբ բռնությունների մասին

Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: « Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել […]

Գորիսում ռեստորանի մոտ մեքենա է այրվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Արարատ» ռեստորանի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 04.38-ին: Այրվել է Ա. Տ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 34 RR 043 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ես մտահոգությամբ եմ հետեւում ԵԽ անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` […]

Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի […]

Հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության ծառայող

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել […]

Հիվանդանոցներ տեղափոխված 60 տուժածից 2-ի վիճակը ծանր է.վիրահատվել է մեկի աչքը

Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջախահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ […]

Лайф-ի օպերատորը վիրավորվել է Երեւանում՝ ոստիկանության կողմից ակցիան ցրելու ժամանակ /վիդեո/

Երեկ երեկոյան Երեւանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ժողովրդի միջեւ, ինչի արդյունքում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ ռուսական Лайф-ի օպերատորը, տեղեկացնում է ռուսական կայքը։ Օպերատորի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել, նրան օգնություն են ցուցաբերել։

Արյունոտ և պայթունավտանգ գիշեր` Սարի թաղում և Խորենացի փողոցում.կան բազմաթիվ տուժածներ

Արդեն 14-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան թեժ բախումներ են տեղի ունեցել Սարի թաղում եւ Խորենացի փողոցում: Երեկ`հուլիսի 29-ին  ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերից» երեքը վիրավորվել են, այդ թվում Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի