22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին փաստաթղթի վերջնական կազմման եւ ստորագրման աշխատանքային նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հայտարարություն: Նիստի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրենց տեսակետները ներկայացնելով հայտարարության վերաբերյալ, այն որակել են պատմական իրադարձություն, որը կարող է շրջադարձային […]

Հետախուզման մեջ գտնվող 24 ամյա Սուսաննան հայտնաբերվեց

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 14.50-ին, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հանդամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 24-ամյա Սուսաննա Թ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա սեպտեբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Ինչու իշխանությունը գնաց այդ քայլին. մեկնաբանում է Դ. Հարությունյանը (վիդեո)

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում է Վենետիկյան հանձնաժողովի սկզբունքների խախտում:  «13 և գուցե ավելի տարի է, որ ես նշել եմ, որ ստորագրացուցակների հրապարակումը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Խախտումը չի վերացել, այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ այս պահին քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր […]

Երանի՛ նրան, ով հոգ է տանում աղքատին ու տնանկին

Երանի՛ նրան, ով հոգ է տանում աղքատին ու տնանկին. նեղության օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի վրա և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը: Տերը նրան կզորացնի տառապանքի մահճում, և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից: (Սաղմոս Խ 1-4):

Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է կալանավորել Գյուլենին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը […]

Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2018-ի առաջին հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 8-ին: Մեր հավաքականը կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն: Վաղվանից՝ սեպտեմբերի 14-ից վաճառքում կլինեն այդ խաղի տոմսերը,- հայտնում է ՀՖՖ-ի կայքը: «Հանրապետական» ստադիոնի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից […]

Անհավատալին դառնում է հավատալի. ստորագրվեց ԸՕ-ի վերաբերյալ աննախադեպ փաստաթուղթ (վիդեո)

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմումը, ինչին հաջորդեց փաստաթղթի ստորագրումը:  Հիշեցենք, որ սա «4+4+4» ձևաչափ անունը ստացած աշխատանքային խմբի կողմից Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված երկրորդ համաձյանգիրն է: Նախորդը թեև անվանվեց պատմական, սակայն չեղարկվեց տեխնիկական պատճառների հետևանքով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը […]

ԱՊՀ-ի ԱԳ նախարարները կքննարկեն արդի մարտահրավերներին հակազդելու հարցերը

ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցները կքննարկեն արդի մարտահրավերներին հակազդելու հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին Բիշքեկում հայտնել Է Ղրղզստանի ԱԳ նախարարության ինտեգրացիոն միավորումների դեպարտամենտի տնօրեն Բոլոտբեկ Մուկաշեւը: «Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նախագահությամբ: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին «Ալա Արչա» պետնստավայրում: Իսկ […]

Մի քանի օր առաջ մահացած 44 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, Մաշտոցի 45 և 45ա շենքերի միջև գտնվող ավտոտնակների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 44-ամյա Մակիչ Խաչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որը տրվել է տեղում, նա մահացել է մի քանի օր առաջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի