16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Լոռիում ողբերգական վթարի զոհերը ռուսական ռազմակայանի զինծառայողներ են

Լոռու մարզում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ողբերգական վթարի 2  զոհը և 2 վիրավորները ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: Ավելի վաղ հայտնել էինք , որ Լոռու մարզի Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում

Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ քամին կլինի  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևանում՝ Սեպտեմբերի 17-ի […]

Շոկ․ կնոջ գլուխը կտրել ու պատուհանից նետել են փողոց

Սարսափելի միջադեպ է տեղի ունենում Վոլգոգրադում։ Տեղի բնակիչները շենքերից մեկի բակում՝ պատուհանի տակ, կնոջ կտրված գլուխ են հայտնաբերել, հայտնում է V1.ru։ Նախնական տեղեկություններով՝ կնոջը գլխատել են շենքի վերջին հարկում գտնվող բնակարանում եւ գլուխը պատուհանից ցած են նետել։ Սպանության կասկածյալն արդեն ձերբակալվել է, նա կնոջ հարեւանն է՝ Օսեթիայի 35-ամյա քաղաքացի։     Այժմ դեպքի առթիվ քրեական գործ […]

« Թալինցին ո՞վ ա՝ կակոյ նիբուդ Սարգիս Սահակյան, որ գա Ապարանում հարց լուծա». Ժամանակ

«Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն Ապարանում երկու թեկնածու ունի։ Գոռ Աբրահամյանին առաջադրել Է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ առաջադրվել է անկուսակցական Էդգար Փարվանյանը, ինչը հարուցել Է ապարանցիների զայրույթը։ «Մեր պապերի հողի մեջ մենք իրավունք ունենք որոշում կայացնենք։ Ապարանում հարց լուծողները մենք ենք։ Թալինցին ո՞վ ա՝ կակոյ նիբուդ Սարգիս Սահակյան, որ գա […]

Բացակայելու համար զրկվել է 3 միլիոնից. ՀԺ

«ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։ Այս մասին Armtimes.com–ի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից։ ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել. ինչպես նաեւ հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան […]

Ողբերգական վթար Լոռիում. կան զոհեր և ծանր վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 06.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 համարանիշի (վարորդ՝ 20-ամյա Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի […]

Կադրային ջարդ կսկսի՞. Ժամանակ

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր Է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել։ Բայց ողջ խնդիրն այն Է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել։ Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ Է։ Ու սա Է պատճառը, որ հաջորդ շաբաթ նախարարական առաջին նշանակումները երբ արվեն, առաջնահերթ կվերանշանակվեն դաշնակցական նախարարները՝ […]

Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Մքգովերնը բացելով Կոնգրեսում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները, որոնք նվիրված էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, գրում է Ամերիկայի ձայնը։ «Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների դեմ գործողություններ եւ դաժանություններ իրականացրած պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ՝ դրանք անպատասխան թողնելով»: Լսումներին Սքայփի […]

Կարեն Գրիգորյանը եղբոր մեքենայի մեջ է եղել, նրա վրա կրակողները հիվանդանոցում են. մանրամասներ

«Մինչև կրակոցները Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մեջ որևէ խոսակցություն չի եղել: Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից ու մայրուղու վրա վազանց կատարելով «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից հնչել են կրակոցներ Արման Գրիգորյանին պատկանող մեքենայի ուղղությամբ: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գտնվել է եղբոր մեքենայի մեջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գեներալ մանվել Գրիգորյանի ընտանիքին մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի