13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Անհավատալի է

«Ես չեմ ուզում հավատալ ու հավանական չեմ կարծում,  որ մարդն, ով եղել է պաշտպանության նախարար ու խորքից գիտի պետության տարբեր  ոլորտների  հետ կապված բոլոր երևույթները, կարող է նման որոշում կայացնել ու ընդդիմադիրր դիրքերից հանդես գալ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սեյրան Օհանյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն ու հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:

«Բայց մեր երկրում ազատ հնարավորություններ կան քաղաքականությամբ զբաղվելու համար, ու, բնական է, Սեյրան Օհանյանը ցանկության դեպքում  կարող է զբաղվել քաղաքականությամբ: Իսկ այն լուրերը, թե նա կարող է ընդդիմադիր լինել, այդ տարբերակին, թույլ տվեք չհավատալ», – ասաց Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ