28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծննդկան է մահացել. Ժողովուրդ

Նախօրեին ողբերգական դեպք է գրանցվել Վանաձորի ծննդատանը։ Թերթի տեղեկություններով` 32-ամյա հղի կինը մահացել է ծննդաբերությունից ժամեր անց՝ բնական ճանապարհով լույս աշխարհ բերելով տղա երեխայի՝ 3 կգ 100 գրամ քաշով։ Սա կնոջ առաջին ծննդաբերությունն էր, կինը Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհի Ռիփսիմե Նազլուխանյանն էր։ Երեխայի վիճակը լավ է։

Թերթի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Դւսվիթ Շահվերդյանը մանրամասնեց կատարվւսծը. «Կինը ընդունվել է սեպտեմբերի 26-ին Վանաձորի ծննդատուն։ 21 օր մնացել է։ Դեպքի օրը՝ հոկտեմբերի 17-ին, կնոջը տեղափոխել ենք ծնարան, վիճակը բավականին լավ է եղել, նախապատրաստել ենք ծննդաբերական։ ժամը 18:40-ին կինը ծննդաբերել է բնական ճանապարհով ծնունդն ընդունել է հերթապահ բժիշկ Արսեն Բալայանը։

Մինչ 20:45 րոպեն կնոջ վիճակը լավ էր, այնուհետ նշված ժամին վիճակը կտրուկ վատացել է, սկսել է արյունահոսություն ու ճնշման անկում, մասնագետներ են կանչվել, հետազոտություններ են իրականացվել։ ժամը մինչ 22:40-ը կատարվել է արյան փոխներարկում, վիճակը կրկին վատացել է, գիտակցութիւնը կորցրել է, տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք անգիտակից վիճակում։

Ժամը 01:40-ին կնոջ մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,- տեղեկացրեց բժիշկ Դ. Շահվերդյանը, ով նշված օրը փոխարինել է բաժանմունքի վարիչին ու ծննդաբերությանը ներկա է գտնվել հերթապահ բժշկի պահանջ-խնդրանքով։ Ըստ Շահվերդյանի՝ նախնական վարկածով ծննդականի մահվան պատճառը արյան մակարդելիության անկումն է եղել՝ տրոմբոէմբոլիտ բարդություն։

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ կնոջը հակացուցված է եղել բնական ճանապարհով ծննդաբերելը, բժիշկը պատասխանեց, թե նման բան կնոջ մոտ հղիության ողջ ընթացքում չի հայտնաբերվել ու ախտորոշվել։ Թե որն է իրականում 32–ամյա ծննդկանի մահվան պատճառը, կպարզվի քննության ընթացքում։ Սփոփանքն այն է, որ փոքրիկի վիճակը լավ է, տղային այժմ բուժանձնակազմն է խնամում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ