Պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն. գյուղնախարար
Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար բաց դասի ժամանակ նշել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական […]





































