13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Լավրովի հայտարարությունը ենթատեքստ ուներ /վիդեո/

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիայի հնարավոր դերի մասին հայտարարությունը միակողմանի է ընկալվել և վերլուծվել»,-գտնում է   ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում Թուքիայի մասնակցությունն, իհարկե, անթույլատրելի է՝ Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ Հայաստանը երբեք չի համաձայնվի:

«Առավել եւս, որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ իր մոտեցումները բխում են Ադրբեջանի շահերից»,- նկատեց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ հայտարարության ենթատեքստն այն է, որ Թուրքիայի գործունեությունը կարող է խրախուսվել, բայց առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, եւ դա Ալիեւի վրդովմունքն է առաջացնում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ