23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ես ավելին եմ տվել ՀՀԿ-ին. Իրավունք

֊Կցանկանա՞ք վերստին պատգամավորի մանդատ ունենալ։ ֊Ինչո՞ւ չէ։ Խորհրդարանական աշխատանքն իմ սկսած գործերի շարունակությունն է։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ավելի պետք են, քան ես, խնդիր չեմ տեսնում։ Եթե ես նորից լինեմ պատգամավոր, նույն ոգով ու ջանասիրությամբ եմ աշխատելու։ ֊Ի՞նչ տվեցիք Դուք ՀՀԿ-ին և ի՞նչ ստացաք նրանից։ ֊Կարծում եմ ես ավելին եմ տվել։ ֊ՀՀԿ֊ական դառնալով՝ Ձեր […]

Ադրբեջանի զինուժը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է՝ արավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում […]

ՀՐԱՏԱՊ. Շրջվել է Սևանի ուսանողական ավտոբուսը. զոհ և վիրավորներ

Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել Սեւանի ուսանողական ավտոբուսը: Նախնական տվյալներով` կան տուժածներ, 8 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը բախվել է դիմացից եկող ավտոմեքենային: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի […]

Միշտ պատրաստ. Ժողովուրդ

Հւսյաստանի քաղաքական եւ հատկապես ազատամարտիկների շրջանում վերջին օրերին հաճախակի կարելի է լսել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պաշտոնավարող իրենց մարտական ընկերները հորդորում են միավորվել իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի շուրջ, քանի որ Ադրբեջանը լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի է պատրաստվում։ Երեկ գրեթե նույն բանն ասել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Ազատություն» ռադիոկայանին […]

Համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա չի նշել այցի կոնկրետ օրը։ Համանախագահները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ։

Նոր պաշտոնանկություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր հրամանագրով պաշտոնից ազատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ. Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:

Վարչապետի հույսը. Հրապարակ

Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։ Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ՝ հարակից պրոյեկտներով։ Կարեն Կարապետյանի հույսը հենց […]

Մեծ փոփոխություններ են լինելու. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու են ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից եւ դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր […]

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Առաջին հայացքից այստեղ ԲՀԿ֊ն իրեն վատ չի դրսեւորել եւ անցել է թե Գյումրու, թե Վանաձորի ավագանի, մի քանի տեղերում էլ ԲՀԿ թեկնածուները հաղթել են գյուղական համայնքներում։ Սակայն, խնդիին իհարկե ԲՀԿ-ն չէ, այլ ընդհանուր քաղաքական իրավիճակը Եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի Իարցը որոշվում է այս համատեքստում, հետեւաբար ոչ թե ԲՀԿ-ի, եւ ոչ էլ նույնիսկ ՀՀԿ-ի, այլ Սերժ […]

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ժամանակ

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի։ «Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի։ Ես ժամանակին եւս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում։ Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատեւ, պարզապես, մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի