04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հենրիխ Մխիթարյանի նվերը Արթուր Ալեքսանյանին

Երեկ  երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն է մաղթեց մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ […]

«Ինչքան պիտի քաղաքական գործիչն իրեն չհարգի»

«Եթե  իրականում վարչապետի խոստումներն իրականություն դառնան, ասենք` հունվարից իջնի և էլեկտրաէներգիայի, և գազի գինը, ես չեմ կարծում՝ դա կտևի մինչև ընտրությունների ավարտը: Գազի սակագնի կամ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունները քաղաքական խաղերի միտում չեն պարունակի, որովհետև դա բավականին լուրջ հարց է, և դրանց փոփոխությունը լուրջ սոցիալականմ խնդիրներ է լուծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ […]

Գիշերը շփման գծում

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 570 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  տեղեկացնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-14:00 Փարպեցի փ. 1ա, 9, 11, 13, Պուշկինի փ. 64, Սարյան փ. 5, Թումանյան փ. 35ա, 35բ շենքերը, Թումանյան 2-րդ փակուղու 2-11 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Կոմիտասի պող. […]

Էմոցիոնալ որոշում չի լինելու

Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ու դրանց արդյունքներին: Նշենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ -Պարո՛ն Մեհրաբյան, Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը: -Ոչ, ես չէի ակնկալում, ինձ համար սա անսպասելի արդյունք […]

«Էլ ու՞մ վրա հույս դնի»

«Կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները պետք է լինեն տեսանելի: Ժողովուրդը պիտի  զգա, որ դրական տեղաշարժ կա: Ժողովրդին խոսքերով ոչինչ չես ապացուցի. նա իր աչքով պիտի տեսնի լավն ու դրականը: Տարիներ շարունակ՝ մարդկանց սին թվերով են կերակրել: Խոսում էին տնտեսական աճի մասին, մինչդեռ դա գոյություն չուներ: Տիգրան Սարգսյանը կրկնապատկեց ՀՀ արտաքին պարտքն ու տնտեսությունը սարսափելի վիճակի մեջ […]

Տապալվում է. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու ծրագրերը, կարծես թե, տապալվում են։ Հավանաբար դա է պատճառը, որ Օհանյանի պրոտեժեն՝ Վիկտոր Դալլաքյանը, պասիվացրել է կուսակցական շինարարությունը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանցից հեռացել են նեղացած, ինչից հետո Օհանյանը տարբեր խողովակներով ակտիվացրել է իր՝ քաղաքականություն մտնելու խոսակցությունները՝ հընթացս փորձելով աջակցություն գտնել մերձկրեմլյան […]

Սերժ Սարգսյանի նոր սցենարը. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ. Աժ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչեւ դպրոցի տնօրեններ, հիմնարկի ղեկավարներ։ Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընղգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել։ Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում եւ տեսնում Է, որ իր վարկանիշը բավականին ցածր է։ […]

Քաղաքական շո՞կ, թե՞ կանխատեսելի հաղթանակ

2016թ. նոյեմբերի 8-ին կայացան ԱՄՆ նախագահական ընտրություններ, որի արդյունքում Ընտրական կոլեգիայի անդամների ձայների 218-ը 279  հարաբերակցությամբ ընտրություններում հաղթեց և ԱՄՆ 45-րդ նախագահ դարձավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը: Ընտրությունների արդյունքները հիրավի անակնկալ էին թե ԱՄՆ քաղաքացիների և թե աշխարհի մի շարք պետությունների համար: Միջազգային հանրության արձագանքը ևս միանշանակ չէ: Մինչ մի շարք առաջնորդներ՝ ներառյալ ԱՄՆ […]

Հույժ գաղտնի. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշանակվելու է պաշտպանության նախարարությանը 2016թ. պետական բյուջեից հատկացված գումարների վերաբաշխում իրականացնել։ Վերաբաշխվող գումարի չափը կազմում է մոտ 794 միլիոն 425 հազար դրամ։ Որոշման հիմնակւսն մւսնրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով։ Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված Է եղել, ինչպես նշվւսծ Է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի