Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. թիրախավորվել են ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը. ԱԱԾ
Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն, հայտնում է ԱԱԾ-ն։ Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։ Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, […]



































