Ոստիկանը ուրիշի քարտով հափշտակություն էր կատարել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին: Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը: […]





































