29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի,  Ստեփանավանի, Թումանյանի,  Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

Նախագահը ներկա է գտնվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:

«Վարչապետից էլ պատասխան չկա» /վիդեո/

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիների հարազատները այսօր՝ դեկտեմբերի 5-ին  վաղ առավոտից  բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Ամուսնուս առողջական վիճակը շատ վատ է: Արդեն մի ամսից ավել է դիմել ենք վարչապետին […]

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Պարոն նախագահող, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Ամանոյին` Միջուկային անվտանգությանը նվիրված այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Այն լավ հնարավորություն է ընձեռում գնահատելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովների, 2013թ. Միջուկային անվտանգության և ԱԷՄԳ Գլխավոր համաժողովների շրջանակներում ընդունված որոշումների ու պայմանավորվածությունների իրականացման […]

«Մեծ ու ազնիվ հոգու շարժում կա»

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։ Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն… Վահագն Դավթյան

Ցուրտը ու սովը ինձ չեն խեղճացնի.ազատամարտիկը 5 օր է հացադուլի մեջ է

Արդեն 5-րդ օրն է, որ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել: Ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով  «Արցախբանկի» աշխատակից  Անուշիկ Շահրամանյանին, որը  այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը […]

Քրիստոսը խոստացավ նրանց փսխել Իր բերանից

Ոչ մի դարաշրջան քրիստոնեական հոգու համար այնքան գայթակղիչ և վտանգավոր չի եղել, որքան մեր դարաշրջանը: Գուցե եղել է ավելի տանջալի և ավելի դժվար ժամանակաշրջան, ինչպես օրինակ, մարտիրոսների դարաշրջանը, երբ նրանք ահեղ տանջանքների և ահավոր մահվան էին դատապարտվում: Սակայն մինչ այս երբեք չեն եղել գայթակղության առումով այսքան վտանգավոր ժամանակներ: Գիտական և հատկապես տեխնիկական նվաճումները, որոնք եղել […]

«Դա միանձնյա որոշում չի եղել»

«Նախկինում՝ մեկ ու կես տարի առաջ Ծառուկյանին հեռացրին քաղաքական դաշտից: Նրան մնում էր միայն ձեռներեցությամբ ու բարեգործությամբ զբաղվել: Ծառուկյանի վերադարձի որոշումը  միանձյա որոշում չի եղել: Ես այդպես եմ կարծում: Դա կոնսենսուսով որոշում է: Կարծում եմ՝ Բաղրամյան 26-ն էլ է համաձայն եղել դրան», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ իշխանությունները  կփորձեն […]

Նարինեին դանակահարած Բենյամինը ներկայացել է

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել 46-ամյա Բենյամին Ս.-ի կողմից 37 ամյա Նարինե Ա.-ին դանակահարելու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումնների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.30-ին, Բենիամին Ս.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի