29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հալեպում ռմբակոծել են հիվանդանոցը․ ռուս բուժաշխատողներ են զոհվել /վիդեո/

Հալեպում նախօրեին ռմբակոծվել է տեղի հիվանդանոցներից մեկը, ինչի արդյունքում երկու ռուս բուժաշխատող է մահացել, մեկ բժիշկ էլ գտնվում է ծանր վիճակում։ Ռուսական կողմին խիստ բարկացրել է, թե ինչպես է այս միջադեպին արձագանքել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ մանրամասները՝ տեսանյութում

Աուդին 9 տարով է մեծ Ադրբեջանից, իսկ Մերսեդես-Բենցը՝ 2 տարով. Շարմազանովի հորդրն Ալիևին (վիդեո)

«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը, շատ պարզ է, քանի որ բանակցային գործընթացում ոչ շահեկան իրավիճակում է գտնվում, փակուղում է հայտնվել,  և պատահական չէ, որ հենց Ալիևն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարը փաստում է իր ոչ շահեկան դիրքերը՝ բանակցությունների հետ կապված»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մերկասառույցի և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝  50-80 մ): Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով […]

«Դավադրություն չէ»

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի բացառում, որ Ծառուկյանի վերադարձի մասին  Բաղրամյան 26-ում նախապես իմացել են: «Եթե ինչ-որ երևույթ դուր չի գալիս Բաղրամնյան 26-ին, դա վատ հետևանքներ է ունենում՝ մանավանդ քաղաքական կյանքում: Քաղաքական կարևոր որոշումները անպայման պետք է համաձայնեցվեն   Բաղրամնյան 26-ի հետ: Բոլարս հասկանում ենք՝ Ծառուկյանի ֆինանսատնտեսական  ռեսուրսները մեր քաղաքական դաշտում էական նշանակություն են […]

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա /վիդեո/

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր պատրաստվում է հրաժարական տալ, որպեսզի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։ Նա հայտարարել է, որ ցանկանում է դնել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, որպեսզի «պաշտպանի երկրի ազգային արժեքները»։ Մանրամասները՝ տեսանյութում

«Մեզ դանդաղ մահվան են դատապարտել» /վիդեո/

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիների հարազատները վարչապետից սպասում են իրենց նամակ-խնդրագրի պատասխանին: Հրաչ Բոյաջյանի կինը՝  Նարինե Ղազարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց սոցիալական ծանր պայմաններն են տղաներին հանել փողոց: «Արդեն 5 ամիս է կալանավորված են ու արդեն պատասխան են տվել իրենց […]

Հայաստանյան քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ողջունում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորվելու քաղաքական կամքն ու ձգտումը: «Այն,որ պետք է միավորվել, գիտակցությունը, որ միավորումը կենսականորեն անհրաժեշտություն է, որ եթե ուզում են մնալ քաղաքական գրծընթացում, սա հաստատ  է, իսկ որքան կհաջողվի, ժամանակը ցույց կտա, բայց ցանկալի է, որ հաջողվի»,-Henaran.amի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե որն […]

Էլի Տարոնը. Հայկական Ժամանակ

ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն էլի Տարոն Մարգարյանն է լինելու: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. Աժ ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Հարցին արդյոք ՀՀԿ Երևան քաղաքի տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգողի կարգավիճակը, որը տրվելու է Տ. Մարգարյանին, նշանակո՞ւմ է, որ վերջինս 2017թ. նորից գլխավորելու է Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը, […]

Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 700 կրակոց

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից եւ գնդացիրներից, ինչպես նաեւ` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի