Քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական առնչություններին: Պաշտոնական բացումը քաղաքի Թավար դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ, վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին: Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ – հյուպատոս Սմբատ Խաչատրյանը ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ […]