26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նախատոնական լավ լուր». «Հաց բերողին» ազատել են կալանքից

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- գրել է նա։

 Դատախազության հաղորդագրության մեջ էլ նշվում է, թե Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից:

Հաղորդագրության մեջ մասնվորապես ասված է. «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 30-ին կայացված որոշմամբ հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է:

Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով»:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն անձնական մեքենան բեռնել էր սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց հասցրել ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ