08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահի հրամանագրով նոր կոչումներ Վ. Գասպարյանին և Գ. Կուտոյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։

 «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում»,-ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ