11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 4-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փփրկարարները արգելափակումից դուրս են բերել Mazda 6 մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են  վստահորեն իրականացնել իրենց առջև […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ,  բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Արթիկի և Թալինի ճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝  50 մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: […]

«2017-ը քաղաքականության մեջ հստակ ջրբաժանների տարի կլինի»

«Կարծում եմ՝ 2016-ը տարբեր իրադարձություններով լեցուն տարի էր: Ապրիլյան, հուլիսյան իրադարձությունները, իհարկե, ցավալի էին: Բայց պետք է ասել, որ 2016-ին ունեցել ենք նաև մեծ նվաճումներ ու ձեռքբերումներ, որոնցից, ինչո՞ւ չէ, կուզենայի առանձնացնել այն, որ մենք կարողացանք Օլիմպիական մեդալ նվաճել: Դա պատմական  իրադարձություն է: Որոշակի փոփոխություններ եղան նաև քաղաքական դաշտում:  Կառավարության փոփոխությունից հետո մեր մեջ նոր […]

2016-ն անակնկալով ավարտվեց Շուշան Պետրոսյանի համար

Երգչուհի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար այս տարի ամանորը դեկտեմբերի 31-ին կամ հունվարի 1-ին չէ, որ սկսվել է: Դեռևս դեկտեմբերի կեսերին պատգամավորը Արցախում է եղել, սահմանամերձ 19 գյուղերի ու 2 մանկապարտեզների երեխաների համար նվերներ է տարել, ապա այնտեղ էլ զորամասերում տոնածառներ զարդարել: Henaran.am-ի թղթակցին Շ. Պետրոսյանը պատմեց, որ Արցախ կատարած այցելությունից հետո […]

Երգիչը դառնությամբ լքեց հայրենիքը. Հովհաննես Բալյանն էլ գնաց Հայաստանից/վիդեո/

Ժողովրդական երգերի կատարող Հովհաննես Բալյանը հունվարի 1-ին լքեց հայրենիքը: Երգիչը հիասթափված է , տխուր ու նշում է, որ ստիպված է եղել դիմել այս քայլին: Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի երգիչը դառնացած է: Մինչ թռիչքը նա  իր խնդրով կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Թող Ձմեռ պապը ոչ մի փոքրիկի չթողնի առանց նվերի»

«Նախընտրում եմ Ամանորը դիմավորել  հայրենիքում՝ ընտանիքիս հետ միասին։ Կարծում եմ՝ Նոր տարին  ընտանեկան  տոն է, ու հարկավոր է այն ընտանեկան ջերմ մթնոլորտում տոնել», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արա Այվազյանը։    Վերջինս նշեց՝  իր գործի բնույթն այնպիսին է, որ  երբեմն տոնական օրերին հանդես է գալիս համերգներով։ Այս երևույթից, սակայն, երգիչը չի դժգոհում։ «Երգ-երաժշտությունն իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի