25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. Սույն թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում […]

Պարզվել է, թե ինչո՞ւ է Ջունգլը ծեծել կնոջը

Մայրաքաղաքի կենտրոնում կնոջը ծեծելու գործն ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կնոջ լուսանկարները ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով նոյեմբերի 26-ին հանդիպել է կնոջը, առաջարկել անցնել փողոը, սակայն նա չի համաձայնվել: «Ջունգլը», նրա ձեռքից բռնած քաշելով, […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արեւելյան /Ակնա/ ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ […]

«Քրիստիանի գիրքը կենդանացնում է մանկության իրականությունը»

Դեկտեմբերի 26-ին LOFT-ում տեղի ունեցավ Քրիստիան Բատիկեանի «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Սա հեղինակի առաջին գիրքն է: Վերնագրից կարելի է կտահել՝ գիրքն արևմտահայերեն է, բայց այս պարագայում դժվար է Բատիկեանին Հայաստանում ապրող ու ստեղծագործող կամ սփյուռքահայ հեղինակ համարել։ Հեղինակը կարծես այս երկուսի միջանկյալում է գտնվում։ Այդ մասին է վյակում նաև նրա «ինքնակենսագրականը»։  […]

Քարաթափում Հերմոն-Գողթանիկ ճանապարհին. երկու գյուղ հոսանքազրկվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 28-ին, ժամը 18.43-ին տեղեկություն է ստացվել, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է մոտակայքի էլեկտրասյուներից մեկը, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի եւ հոսանքազրկվել են Հերմոն եւ Գողթանիկ գյուղերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ […]

Աստվածաշունչը զգուշացնում է

Երջանկության օրը մոռացվում են չարիքները, չարիքի օրը չեն հիշվում բարիքները, քանզի Տիրոջ համար դյուրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների: Մեկ ժամվա տանջանքը մոռացնել է տալիս հաճույքները, եւ մարդու վախճանի ժամին հայտնի են դառնում նրա գործերը: Մարդու վախճանից առաջ երանի մի տուր նրան, մարդ ճանաչվում է իր որդիներով: Ամեն մարդու մի ընդունիր […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

«Լիվերպուլը» հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում  «Լիվերպուլն» ընդունեց «Սթոք Սիթիին» եւ հաղթանակ տարավ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առաջինը գնդակ բաց թողնելուց հետո առավելության հասավ 4:1 հաշվով: «Լիվերպուլը» 40 միավորով վերադարձավ երկրորդ տեղ՝ առաջատար Լոնդոնի «Չելսիին» զիջելով 6 միավոր: Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր «Լիվերպուլ» – «Սթոք Սիթի»՝ 4:1 Ադամ Լալանա, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 44, Գանելի Իմբուլա Վանգա, […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, […]

Հայաստանում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության եւ յուրացման 2-ական, խարդախության 8, համակարգչային հանցագործության, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի