25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Շնորհավորում եմ բոլորի Ամանորը»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ մրցափուլում, ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տարավ «Միդլսբրո»-ի նկատմամբ, խաղն ավարտվեց 2:1 հաշվով: Խաղից հետո  Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Հաճելի է տարին ավարտել ուրախ նոտայով: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը»,- գրել է Մխիթարյանը և կիսվել խաղից հետո թիմակցիների հետ խնջույքի լուսանկարով:

Օրհնեցեք անունը Տիրոջ

Օրհնցեք Տիրոջը երկնքից, օրհնեցեք նրան բարձւնքներից: Օրհնեցեք նրան, նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցեք նրան նրա բոլոր զորություններ: Օրհնեցեք նրան, արեգակ ու լուսին, օրհնեցեք նրան, բոլոր աստղեր եւ լույս:Օրհնեցեք նրան, երկինքների երկինքներ, եւ ջրեր որ վեր եք երկնքից: Օրհնեցեք անունը Տիրոջ, քանզի նա ասաց եւ դրանք ստեղծվեցին, նա հրամայեց եւ դրանք հաստատվեցին: Նա կարգեց դրանք հավիտյանս հավիտենից, կարգ […]

Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով. նախագահի ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով եւ փորձություններով լի ժամանակաշրջան էր: Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի […]

Մաղթում ենք բարի, օրհնյալ տարի բոլորիդ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն․Ս․ Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ամանորի ուղերձը. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով եւ Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը եւ օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս: Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: […]

Ի՞նչ է նշանակում Նոր տարի, եթե մեր մեջ ոչինչ չի փոխվելու

«․․ՏԵՐՆ Է ԼՈՒՅՍՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ, Ո՞ՒՄԻՑ ՎԱԽԵՆԱՄ․ ՏԵՐՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՎԵՆՆ Է, Ո՞ՒՄԻՑ ԵՍ ԴՈՂԱՄ» (ՍԱՂՄ․ 26:1): 2016 թվականը անցավ պատմության գիրկը: Մեր բարձրաստիճան հոգևորականներից մեկն ասում է․ «Տարեվերջի գիշերն է։ Կես գիշերվա խավար ժամին լսվում են զանգակների 12 հարվածները․ նրանք չեն հնչում սովորական զանգի նման, այլ խորհրդավոր և տխուր՝ նման մահազանգի, որ ճանապարհում է […]

Ի տրաք բոլորին. Սոֆի Մխեյան (ֆոտո)

Սոֆի Մխեյանն Ինստագրամի իր էջում հետաքրիր լուսանկար է հրապարակել և այն մակագրել. «Առանց ընկերության կյանքը ոչինչ է….Ցիցերոնը հաստատ մի բան գիտեր))))Լավագույն կյանքիս Նվերը՝ Ընկերությունը, որ կարող էի երազել ունենալ…հարազատ ու թանկ մարդկանց ամեն օր,ամեն պահ ասեք,այն ինչ ուզում եք ասել))) ի տրաք բոլորին»:

Այսօր բացենք մեր սիրտը Տիրոջ առջեւ

Մարդեղացյալ Աստվածորդու հիշյալ խոսքերն արդեն շուրջ երկու հազար եւ ավելի տարիներ հնչում են Սուրբ Գրքի խորախորհուրդ էջերից` հասցեագրված աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ եւ կընթրեմ նրա հետ, եւ նա` Ինձ հետ» (Հայտն. Գ 20): Հայտնության […]

Բավականին գրագետ և ճաշակով. ոճաբանը՝ վարչապետի ոճի մասին /վիդեո/

«Ողջունելի է, որ ունենք վարչապետ, որի արտաքին տեսքը հետաքրքրում է մարդկանց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դիզայներ Արամ Նիկոլյանը: Ոճաբանը բավականին բարձր է գահատում վարչապետի ոճը: «Բավականին գրագետ և ճաշակով է հագնվում»,-ընդգծեց Արամ Նիլոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Որտե՞ղ են իրենց Ամանորն անցկացնելու աշխարհի ամենահարուստ մարդիկ

Ամեն մարդ մի ձև անցկացնում է Ամանորյա տոները: Աշխարհի ամենահարուստ մարդիկ ևս սիրում են այս տոնը և գերադասում են այն անցկացնել յուրօրինակ: Ըստ ամերիկյան Forbes հանդեսի՝ այս տարի շատ հարուստները գերադասել են այն անցկացնել Կարիբյան ծովում գտնվող Սեն Բարտելեմի կղզում, որը պատկանում է Ֆրանսիային: Այս կղզու «մայրաքաղաք» Գուստավիայի նավահանգստում իրենց խարիսխն են գցել 43 միլիարդատերերի […]

Տակն ընդամենը փուչ է մնում. Է. Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը news.am-ի հարցին. Հարց. Պարոն Նալբանդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ժիրայր Լիպարիտյանի երկվա հարցազրույցում արտահայտած տեսակետները` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյան. Եթե անդրադառնամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի վերաբերյալ ասվածին, երբ առանձնացնում ես զգացմունքային, փիլիսոփայական մտավարժանքն էությունից, ապա տակը ընդամենը փուչ է մնում։ Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի