18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանը պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչու՞ մի մարդու պես ոտքի չեք կանգնում ու չեք պահանջում, որ հեռանամ․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլի ասելիքի իմաստը հետևյալն էր. «Չե´ք տեսնու՞մ, որ լրիվ ձախողված կառավարություն ենք, ի՞նչ եք անիմաստ հարցեր տալիս, ի՞նչ եք ակնկալում ձեր ձևական հարցերից ու իմ` ոտքի վրա բստրած դատարկ պատասխաններից»: Պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչու՞ մի մարդու […]

Նախորդ շաբաթ Փաշինյանը «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ․ «Հրապարակ»

«Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նախորդ շաբաթ նա «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ եւ հանդիմանել մարդկանց՝ «ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել»։ Այս անգամ «մոդելն» այլ տեսք ունի․ «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ […]

Համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։ Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի կամ միջամտության, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Փաշինյանի համար բեմադրվել է «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ․ «Փաստ»

«Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, իր ու ՔՊ-ի՝ արդեն գրեթե անփրկելի վարկանիշային անկումը փրկելու հարցում թիմից հույսը կտրած, որոշել է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ: Հենց հրապարակման օրը նա այցելել էր Տավուշի մարզ: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի «կորտեժը» դեռ Երևանից դուրս չեկած՝ մարզի բնականոն կյանքը պարզապես կաթվածահար է եղել. փակել […]

«Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ»․ սրանով ամեն ինչ ասված է

Մարդն ի՞նչ է փնտրում երկնքում․ ուրախություն ու երջանկություն։ Նա փնտրում է հավիտենականը՝ ամենքից ու ամեն ինչից հեռու, ցանկանում է ուրախություն գտնել Աստծու մեջ։ Աստված խորհուրդ է, լռություն։ Նա անսահման է, Նա ամեն ինչ է։ Ամբողջ տիեզերքը միավորված է առ Աստված այն նույն ձգտումով, որով ապրում է մարդու հոգին։ Բոլորն էլ երկրի վրա փնտրում են երկնային […]

«Այ սուտասան կապիտուլյանտ, բա ասում էիր կլինի լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ սուտասան կապիտուլյանտ, բա ասում էիր կլինի լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։ Իսկ հիմա կանգնում ասում ես՝ կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Հերիք է քո ձախողումներն ու հիմար քայլերն արդարացնես»։

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փորձ է կատարել հարվածներ հասցնել Ռուսաստանի նախագահի Կրեմլի նստավայրին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել։ Հաղորդվում է, որ Ռուսաստանը նաև իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի փորձին՝ «որտեղ և երբ […]

«Զզվցրիք, արա՛»․ Վլադիմիր Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցրել, կոպիտ խոսել լրագրողների հետ

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 3-ին, նախքան դատական նիստի մեկնարկը, լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Վերջինս կոպիտ ձևով մերժեց, բացի այդ, հայհոյանքներ հնչեցրեց լրագրողների հասցեին։ «Դավա՛յ, գնացե՛ք ստեղից, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Դո՛ւք էլ, ձեր դատախազությո՛ւնն էլ, գնա՛ ստեղից, զզվցրիք, արա՛», – ասաց Գասպարյանը։ Iravaban.net-ի լրագրողի փոխանցմամբ, նա […]

Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար «սադրանքների» պատճառով. Չավուշօղլու

Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին: Նա մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով. «Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը բացահայտեց դա: ԱԹՍ-ները հետևում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված