23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու 3 տանդեմները

«Սեյրան Օհանյանն իշխանությունից դուրս գալու որևէ պատճառաբանություն չի ասել, որ դեմ է եղել իշխանության այս կամ այն քաղաքականությանը, կարող է`  դեմ է, բայց նման հայտարարություն չի եղել: Նա որոշել է վերադառնալ քաղաքականություն, քանի որ ուղղակի դուրս է հանվել կառավարությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով հարցին, […]

Մարզերից ստացված ծրագրերի 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան. վարչապետը Լոռու մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի  ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ […]

Ձյունը ծածկել է հյուրանոցը․ կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

Հսկայական ձնակույտը ծածկել է իտալական Rigopiano di Farindola հյուրանոցը։ Փրկարարներին հաջողվել է մտնել փլված հյուրանոցի ներսը, նրանք այնտեղից 30 հոգու դի են հանել։ Մահացածների կոնկրետ թիվն առայժմ հայտնի չէ։ Ողջ է մնացել 2 հոգի, զույգը այդ պահին հյուրանոցի կողքին է եղել, նրանց հաջողվել է մտնել մեքենայի մեջ ու այնտեղ պատսպարվել։ Փլատակների տակ մնացած մարդկանցից մեկից ոստիկանությունը […]

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կփակվի՞

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  քննարկվեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանընշեց , որ հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով՝ առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ. «Առաջին. ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, և երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների […]

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության դեսպանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել էԼեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր,  ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերին և ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այդ ոլորտներում հասարակության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ կազմակերպելու հարցերը: Հանդիպման […]

Հաջորդ շաբաթ հանրությանը հաշիվ կտան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարություններ տվեց: Վարչապետը հանձնարարեց իրականացնել ներդրումային ծրագրերի գույքագրում ու կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները: «Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թվականին իրենց ոլորտում ի՞նչ […]

Ստյոպա Սաֆարյանին 2 առաջարկ է արվել (տեսանյութ)

4-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ դաշինքի կամ կուսկացության հետ է մասնակցելու խորհրդրանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն ասաց, որ առաջարկներ եղել են «Ազատ դեմոկրատների» ու «Ելք» դաշինքի կողմից, սակայն թե ինքը, թե «Ժառանգությունից» վերջերս […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Դավիթ Հարությունյանը՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականների մասին

Այսօր, հունվարի 19-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՝ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տրված հանձնարարականների ամփոփումը` 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 -ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածի համար: Հարությունյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը Կառավարության նիստերին հնչել են  տարբեր հանձնարարականներ, այս ընթացքում մշակվել է 101 իրավական ակտ, որից […]

ՀՀՇ-ը՝ Ծառուկյա՞նի հետ

«Դեռ վերջնական որոշում չունենք, կլինի որոշում, կհայտնենք, կիմանաք»,-Henaran.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասնական դաշինքով: Նշենք, որ մամուլն այսօր գրել է, որ ՀՀՇ-ը որոշել է միանալ Գ. Ծառուկյանին, ով ԲՀԿ-ի առաջիկա համագումարում կվերընտրվի կուսակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի