13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող «Կենտրոն» ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 13.30-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի`  Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել հունվարի 27-ին ժամը 13.30-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

ԿԸՀ-ը հայտարարում է դիմումների ընդունում

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում: Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի […]

Բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ. Բախշյանն ահազանգում է

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում: […]

Ես ոչ մեկից նեղացած չեմ. Վարդան Ղուկասյան

«Ես ոչ մեկից նեղացած չեմ, որևէ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի չեմ շփվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ից ու ԵԿՄ-ից նեղացած լինելու պատճառով շուտով լքելու է 2 կառույցներն էլ: Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, թե լքելու է հարազատ կուսակցությունը, միայն նշեց, թե հիասթափված է: Պետք չէ խառնվել, […]

43 միլիոն՝ սիրիահայերին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար տրամադրել ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Կառավարության պա­հուս­­տային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվի առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:

Դոլարի վերելքը շարունակվում է

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483.50 դրամ նվազագույն և 485.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487.50 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն կարելի է գնել  515 դրամ նվազագույն և 519 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 525 դրամ նվազագույն և 529  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8  դրամ նվազագույն և […]

Էլիտան հանրության «արտացոլանքն է»․ վարչապետ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «МИР 24»-ին, որի ժամանակ մի շարք հարցերի է անդրադարձել։ Նա նշել է, որ գոհ է Մոսկվա կատարած այցից։ Վարչապետը անդրադարձել է հայ-ռուսական համագործակցության ոլորտներին, պատմել, թե այցի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Խոսելով էլիտայի մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ էլիտան հանրության «արտաքինն է»։ […]

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր

Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է  գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը  վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի