14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի և  Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ծովագյուղից դեպի Սևանի թունել և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածներում,  Վարդենյաց  լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ  բուք է և ցածր տեսանելիություն: ՀՀ  […]

Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաները շուրջ 10 տարի չեն կատարել դատական ակտը

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը և նրա տեղակալ Գ. Հովհաննիսյանը չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները` շուրջ 10 տարի անտեսելով ապօրինի կառուցված  կախովի պատշգամբն ապամոնտաժելու վերաբերյալ […]

Պիթոնը միանգամից 2 այծ է կուլ տվել /ֆոտո, վիդեո/

Մալազիայում գյուղերից մեկի բնակիչները հսկայական պիթոն են բռնել, որը գյուղացիներից մեկի՝ միանգամից երկու այծերին է կուլ տվել։ Հսկայական օձի երկարությունը մոտ 5 մետր է, գյուղացիները նկարահանել են, թե ինչպես է պիթոնը անշարժացել կերակուրի ծանրությունից։

Քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությունները ջեռուցվում են

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը: Այս  համատեքստում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության թվով 31 բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն  ու համալիր բարեփոխումներին ուղղված լայնածավալ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց  կեղծ թղթադրամներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա  փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձև փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում […]

Կոնֆլիկտների հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ում չեն լուծվում. Հ. Նաղդալյան

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգային գլխավոր թեմաները առնչվել են  մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանվածության խնդիրներին, որոնք հիմնականում ներկայացվել են  քննադատական երանգներով՝ ուղղված բազմաթիվ երկրների, մինչդեռ Հայաստանի հասցեին որևէ կշտամբանք, քննադատություն ներկայացվող զեկույցներում չի հնչել: Այս մասին,, Իրատես դե ֆակտոյին,, տված հարցազրույցում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նշելով. «Համատարած քննադատություն է Թուրքիայի, Ադրբեջանի, ՌԴ-ի […]

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի  16-20-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 439 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են […]

Կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը․ դադարեցնում եմ իմ անդամակցությունը ՀՀԿ-ին․ Հովիկ Աբրահամյան

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի