Մենք երբեք անձերի դեմ չենք պայքարել ու պայքարելու. Շարմազանով
«Քաղաքականության մեջ գրեթե ամեն ինչ հոսում է և փոփոխվում, մենք երբեք անձերի դեմ չենք պայքարել ու չենք պայքարելու, ու եթե կան ուժեր, որ սատարում են ՀՀ նախագահի քաղաքական գիծը, մենք աջակցում ենք»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն՝ անդրադառնալով Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությանը, թե իրենք ընտրություններին գնալու են ՀՀԿ-ի հետ ու սատարում են նրանց մոտեցումներին:
Է. Շարմազանովն ասաց, որ խորհրդրանում ռեֆորմիստների և անձամբ Վահան Բաբայանի հետ հետ բավականին նորմալ համագործակցում են, ապա հիշեցրեց, որ ՀՀԿ խմբակցությունում կան այլ կուսակցականներ ևս, իսկ հենց ռոֆորմիստների առաջարկի քննարկման դեպքում, որոշումը կներկայացնեն հանրության դատին:
Հարցին, թե նախագահ Սարգսյանը խորհրդի նիստի ժամանակ չէր ողջունել ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձը, իսկ ինքը ողջունո՞ւմ է, Շարմազանովը պատասխանեց, որ այդ մասին բազմիցս խոսել է.
«Իսկ մրցակից տեսնում ենք բոլոր այն քաղաքական ուժերին, որ պատրաստ են ազատ մրցապայքարում գնալ գաղափարական պայքարի, պատրաստ ենք բանավեճերի գնալ ու մրցակցելու»: Նա ընդգծեց, որ ընտրություններում ոչ թե անձերի բախում են ակնկալում, այլ գաղափարական բանավեճ:
https://www.youtube.com/watch?v=rjrxqo_kK0E&feature=youtu.be
Մանրամասները՝ տեսանյութերում: