Ալիկ Սարգսյանի առջև չի դրվելու խնդիր պայքարել Հովիկ Աբրահամյանի դեմ (տեսանյութ)
ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը վաղը կընտրվի Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք Ալիկ Սարգսյանի առջև խնդիր է դրվելու նվազեցնել նախկին ՀՀԿ-ական ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն Արարատի մարզում, որպեսզի ընտրությունների ժամանակ ու հետո խոչընդոտներ չառաջանան, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարելու, առավես ևս նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանի դեմ: Մենք ընդդեմ չենք, մենք հանուն ենք:
Անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում կլինեն ձեր նշած հարգարժան գործիչները, և անշեղորեն գնալու ենք այդ ծրագրերի կատարման ուղղությամբ: Որևէ մարզում որևէ պաշտոնյանի նշանակումը նպատակ չի հետապնդում պայքարել այս կամ այն նախկին պաշտոնյայի դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: