13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետք է հրատապ կարգով Ընտրական օրենսգիրքը փոխել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով՝ Ընտրական նոր օրենսգիրքը պառակտում է ազգը: «Վերջին օրերի նախընտրական գործընթացի հետ կապված լրատվությունը ոչնչով չի տարբերվում ֆրոնտից եկող լուրերից: Այնպիսի մի ընտրական օրենսգիրք մատուցվեց ժողովրին, որ սա միմյանց դեմ մարդկանց հանելու համար է: Նախ պարտադրվում է մարդկանց առաջադրվել ռեյտինգային կարգով»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց նա: Ապա հիշեցնելով […]

««Ելք»-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու որևէ պարագայում» /տեսանյութ/

«Ելք» դաշինքն ընտրություններին մասնակցում է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով.  այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքը ներկայացնող Ալեն Սիմոնյանը։ «Մեր շանսերը բավական բարձր ենք գնահատում, չենք մտածում և չենք քննարկում հարցը, թե այ այսքան տոկոս ենք հավաքելու։ Գնում ենք մեր առավելագույն հնարավորություններով», –  նշեց բանախոսը: Ըստ նրա՝ ընտրողը «Ելք» դաշինքին  ժողովուրդը պետք է […]

Բոլոր կարգի դիլետանտներին ու կարճ հիշողություն ունեցողներին

Նախքան Ազգային ժողովի նիստի հարցերի քննարկումը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս օրերին տարբեր լուրեր են պտտվում, թե ԲՀԿ խմբակցությունը 2010 թվականին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակներին վերաբերող նախագծին: «Բոլոր կարգի դիլետանտներին ուզում եմ հիշեցնել 2012 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում պարտադիր բառը չի եղել: Նրանք, ովքեր փորձում են տարբեր լրատվական […]

Ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը. վեճ Ազգային ժողովում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը օրենսդիր մարմնում հայտարարեց, որ համատարած հարյուրներով, հազարներով տեղահանում է լինում ՀՀ քաղաքացիների, վերագրանցում ու հաշվառում՝ հատուկ նշանակության վայրերում հավանաբար հատուկ հանձնառության քվեարկության համար: Նա նաև նշեց, որ ընտրակաշառքների մասին խոսակցությունների շարքում տեղ են գտնում վեցանիշ և ավելի թվեր, տարբեր հիմնարակներում էլ մարդկանց մոտ ահուսարսուռ մթնոլորտ է տիրում: […]

Ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորումը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև ,,չմոռացավ,,՝ կողմերի միջև կորուստների մասով ,,հավասարակշռությունը,, պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում […]

Որոնք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը /տեսանյութ/

Մեդիա կենտրոնում ընթանում է «Ադրբեջանի որոշումը ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ. որո՞նք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը» թեմայով քննարկում: Բանախոսներից Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ այս հնարավորությունից պետք է օգտվել եւԱրցախը դարձնել ավելի մեծ միջազգային ուշադրության առարկա։ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ նշել է, որ պատգամավորները գալով Արցախ […]

«Կոմունիստական կուսակցությունն ունենալու է մեծ հաջողություն» /տեսանյութ/

Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ իրենց գնում է խորհրդարանական ընտրություններին «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք» կարգախոսով: «Մենք ցանկանում ենք վերականգնել Հայաստանի քաղաքացիների անվճար կրթության, բուժօգնության, բնակարան եւ աշխատանք ուենալու անքակլելի իրավունքը: Տնտեսության զարգացման առանցքում արդայունաբերական քաղաքականության իրականացումն է. եւ առաջին օրենքը, որ մենք ընդունելու ենք խորհրդարանում հայտնվելու դեպքում […]

Հաց բերողի կյանքին վտանգ է սպառնում. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ քաղաքական մեծամասնությունից հետաքրքրվեց, թե ինչ է արել Հաց բերող Արթուր Սարգսյանը, որ նրան 2-րդ անգամ են կալանավորել, այն էլ նա առողջական խնդիրներ ունի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այս հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում, ոչ թե իրենք: «Նման գործերը թե կուսակցական առումով, թե […]

Դատախազությունից տեղեկացնում են

ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

«Ռազմական գործողությունների էքսկալացիա է տեղի ունենում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր քառօրյա նիստի ժամանակ հիշեցրեց, որ 2 օր առաջ հակառակորդը դիվերսիայի փորձեր էր կատարել: «Փառք մեր տղաներին, որ մենք զոհեր չունենք, իսկ թշնամին հետ է շպրտվել»,-ասաց նա՝ հավելելով, որ ռազմական գործողությունների էքսկալացիա է տեղի ունենում, ինչը հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը: Ըստ նրա՝ այս պատերազմը որոշակի ազդեցություն ունեցավ մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի