ՔՊ-ն դեմ քվեարկեց բռնի տեղահանված արցախցիների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելուն /Տեսանյութ/

168.am-ը գրել է. Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց։ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ,- իր […]
«Իրանն իրացրել է միայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն օրինական պաշտպանության իր իրավունքը և թիրախավորել է բացառապես ռազմական բազաները և անվտանգության օբյեկտները: Գործողությունն ավարտված է, բայց եթե Սիոնիստական ռեժիմը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել, մեր պատասխանն ավելի խիստ կլինի: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրելու լարվածությունը և պատերազմը, թեև չի վախենում պատերազմից»,- ընդգծել է Արաղչին:
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Առաջինը՝ համաձայնվել, դառնալ նախարար 2020 թ․-ի խայտառակ պարտությունից հետո, ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացունից։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին և նախարարներին։ Երկրորդ՝ փաստորեն նա զուրկ է նաև ընտանեկան ավանդույթներից։ Այն դեպքում, երբ քրեական մեղադրանքներ են առաջադրված նրա հարազատ հոր […]
Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։ Հանրահավաքը կազմակերպվել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության առաջնորդների կողմից՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Մայիսի 9-ից շարժումը մայրաքաղաքում հանրահավաքներ և բողոքի ակցիաներ է կազմակերպում։ Այս անգամ շարժումը հայտարարում է «հաղթանակի և հույսի» փուլի մեկնարկի մասին։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 18։30-ին, իսկ 18։00-ին շարժման աջակից երիտասարդները Մատենադարանի մոտից քայլերթով կգնան Հանրապետության հրապարակ՝ […]
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 եւ ավելի տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին ցանկացած տեղեկատվության վրա: Արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական […]
«Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ»,-ավետել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Ավելի վաղ Կենտրոնից հայտնել էին, որ Երևանում հոկտեմբերի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, […]
Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. «Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը: Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, […]
«Հրապարակ»-ը գրում է. «Գրիգոր Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ: Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ […]
Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ամբողջ երկրում հնչում են հրթիռային ազդանշանային ազդանշաններ։ Բռնազավթված Արևմտյան ափի Ռամալլա քաղաքից ռեպորտաժ անող պաղեստինցի լրագրող Մուհամմեդ Խեյրին հայտնում է, որ երկնքում տասնյակ արկեր են երևում, որոնք շարժվում են արևմտյան Երուսաղեմի և Իսրայելի ուղղությամբ: «Հրթիռները գրեթե անընդհատ թռչում են։ Օդային […]