14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

34 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվեց Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«34 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվեց Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան։
Շարքից հանվեցին այնտեղից Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերն անընդհատ կրակի տակ պահող վարձկաններն ու այն միջոցները՝ «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգերը, «Ալազան» կայանքները, հրանոթներն ու զրահատեխնիկան, որոնք պարբերաբար թիրախավորում էին խաղաղ բնակչությանը։
Այդ օպերացիայից հետո՝ խաղաղ բնակիչների՝  հայերի տրամադրված մարդասիրական միջանցքով դեպի Աղդամ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ դուրս գալուց հետո, նրանց մի մասը, ներքաղաքական բախումների հետևանքով, ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին խոշտանգումների և սպանվեցին։
Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ երկրի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին։
Թեպետ հետագայում ադրբեջանցիները համազգային ամոթը հաղթահարելու համար փորձեցին որոշ դրվագներ հայերին վերագրել, սակայն արդեն ուշ էր, որովհետև դեռ 1992 թվականին տարբեր միջազգային լրագրողներ, փաստավավերագրողներ ադրբեջանական ոճրագործությունն ու վայրը ֆիքսել էին, և դա մինչև հիմա որպես խարան դաջված է ադրբեջանցիների ճակատներին»։
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ