19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից Civilnet-ի հետ զրույցում հաստատել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վիրավոր երեխաներ

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել […]

Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»:

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն՝ փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ ԱՀ ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են. Տիգրան Աբրահամյան

ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հարվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել: Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»,- գրել է պատգամավորը։

ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ»,- ասել է նա։

Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյուններով ու ծանր հրետանու կիրառմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության արյունալի փուլի իրագործումը։ Արցախի Պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ «X»-ում (նախկին Թվիթեր) կատարած իր գրառմամբ նման գնահատական է տվել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին։ «Ալիևի ցեղասպան ռեժիմն սկսել է Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի […]

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՊԲ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված