28 Մարտի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սկանդալ «Եվրատեսիլում»․ երկրպագուն հանեց շալվարը /ֆոտո, տեսանյութ/

«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը չանցավ առանց սկանդալային միջադեպերի։ Նախորդ տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ անհայտ մի տղամարդ բարձրացավ բեմ, հանեց շալվարն ու ողջ աշխարհին ցուցադրեց բաց հետույքը։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, տղամարդը, ով ուսերը ծածկել էր Ավստրալիայի դրոշով, երևի տպավորություն ստեղծելու համար, թե այնտեղից է, իրականում ուկրաինացի ակտիվիստ Վիտալի Սեդյուկն էր։ Նա մի քանի վայրկյան […]

Աշոտ Ահարոնյանն արձագանքել է Զարուհի Փոստանջյանին

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի  Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46  ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները  տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը: Այս հայտարարությանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս […]

Սերժ Սարգսյանի լուսանկարով. խախտումներ

«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտորդներն արդեն իսկ արձանագրել են առաջին խախտումները: Մասնավորապես, ըստ նրանց հրապարակած հաղորդագրության՝ «Ընտրողին օգնող անձը չի գրանցվել գրանցամատյանում, 2/12 ընտրատեղամաս: Բացի այդ՝ արձանագրվել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ թիվ 9/16 ընտրատեղամասում: Իսկ քվեախցիկների հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել, թե […]

Երևանի ավագանու ընտրությունները կլուսաբանեն նաև արտասահմանյան ԶԼՄ-ները

Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 17  կազմակերպություն՝  5 000-ից  ավելի դիտորդով:  Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրություններին կհետևի մեկ  միջազգային կազմակերպություն՝ տասը դիտորդով: Ընտրությունների լուսաբանման համար  հավատարմագրվել է  32 ԶԼՄ,  476 անդամով: Ավելացնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանումը կիրականացնեն նաև արտասահմանցի լրագրողները. հավատարմագրվել է 3 արտասահմանյան լրատվամիջոց:

Մարտի են նետվում կանայք

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հայտարարեց՝  Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 474 ընտրատեղամաս՝ տասը տարածքային ընտրական հանձնաժողովով: Գրանցված է 3792 հանձնաժողովի անդամ, որոնցից  տասնչորսը բացակայել են: Տիգրան Մուկուչյանը ևս մեկ անգամ հիշերեց՝ Երևանի ավագանու  ընտրություններին մասնակցում  է երկու կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Գրանցված է   308 թեկնածու, որոնցից  98-ը, ի դեպ,  կանայք […]

Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ` նահանջելու (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ որոշ ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից: Այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին հայտնեց կուսակցության առաջնորդ ու Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և […]

Պաշտպանության նախարարը խոր մտահոգություն ունի

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը Սիրելի՛ զինծառայողներ, Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային: Բայց տոնական […]

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը […]

Աննպատակ միլիոններ են ծախսվում

Օգտատեր Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Խոստանում եմ եվրատեսիլին մեր երկրի հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը նոր ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել։ Ապուշությունների վրա աննպատակ միլիոններ են ծախսվում»։

Խոշոր վթար․ տուժածների վիճակը ծանր է

Մայիսի 14-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի