Գողացված քարտով փորձել են բանկոմատից գումար կանխիկացնել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 15:00-15։30-ի սահմաններում, Երևանի Հր.Քոչարի 10-րդ շենքի մոտ կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ […]





































