08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ո՞նց են տալու բանկերի տոկոսները»

Ինչպես հայտնել ենք, Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած  համայնքների բնակիչներն այսօր  դարձյալ  բողոքի ցույցի  էին  դուրս եկել:  Երեկ էլ   գյուղացիները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը : Henaran.am-ի հետ զրույցում  Արմավիրի մարզի  Մրգաստան  համայնքի ղեկավար   Ռաֆիկ Խաչատրյանը շեշտեց՝   գյուղացիները պահանջում են, որ  բանկերը  գոնե երկու տարով  սառեցնեն իրենց վարկերը,  քանի որ նրանք այլևս  եկամտի  աղբյուր […]

Աստված հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից

Իմացեք, որ Սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում` որ Իր Բարեկամներն ու Հետևորդները` նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից: Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ` որ երեխաներին […]

«Բարոյականության անվան տակ անբորայականությունը թաքցնելու հետ մենք չենք կարող հաշտվել».իրավապաշտպան

«Մարտի 28-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների ընդհանուր իրավասության դատարան ենք դիմել հայցադիմումով: Մեր պահանջն է անհիմն հարստացման առարկա հանդիսացող դրամական միջոցները վերադարձնելը: Այս պարագայում խոսքը վերաբերվում է հունվարից գանձվող հազար դրամներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Սաքունցը հայտնեց, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել: Սաքունցի […]

ՌԴ բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Տոմբովի շրջանի Մորշանսկ քաղաքում 9 հարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել՝ գազի արտահոսքի հետեւանքով։ Պայթյունի արդյունքում 5 բնակարան է ավիրվել, կան վիրավորներ։ Նշվում է, որ վիրավորները երկուսն են, որոնցից մեկը հրշեջ-փրկարար։ Նշվում է նաեւ, որ 300 հոգի շենքի տարհանվել է։       

Արա Բաբլոյանը Արցախ կմեկնի

Հունիսի 15-17-ը Արցախի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

«Գումար խնայելու խնդիր չկա. հաստիքները վերաիմաստավորվում են»

 ՀՀ  Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով` համայնքների խոշորացման ծրագիրը գումարը խնայելու համար չէ.  «Գումար խնայելու խնդիր չկա, պարզապես կրճատված հաստիքները՝ հաշվապահներ, աուդիտորներ, քարտուղարներ, վերաիմաստավորվում են: Այս հաստիքների փոխարեն ստեղծվում են նոր հաստիքներ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն էլ նկատեց, որ ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, և տարեցտարի ավելանում են ֆինանսական […]

Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահը /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նրան Զվարթնոց օդանավակայանում ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և […]

«Բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կա´մ վախենում են, կա´մ չեն ուզում հայտնվել»

Հունիսի 16-18-ին Արցախում տեղի է ունենալու «Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը», որը կազմակերպել են ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը: Մասնակցելու են 15 կուսակցություններ Հայաստանից եւ 6-ը՝ Արցախից: Հրավիրել են աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Հակոբյանը, Լարիսա Ալավերդյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար […]

Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել.ՔԿ

Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք  է առաջադրվել:   Մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 […]

ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ ռազմավարությունը` հաջողության գրավականն է

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման: Հանդիպման ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի