Քննություն է տարվում հոսպիտալում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար
ՀՀ ՔԿ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու համար, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 14.06.2017 թվականին՝ ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է 2017 թվականի մայիսի 30-ին «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական […]





































