Երևանի և Սանկտ Պետերբուրգի մշակութային համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ու ընդլայնվել
Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում երկու քաղաքների մշակութային քաղաքականության պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում: Կողմերը մասնավորապես անդրադարձել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին` միևնույն ժամանակ ընդգծելով այն ուղղությունները, որոնք ևս կարևոր դերակատարում կարող են ունենալ երկու քաղաքների մշակութային կյանքի աշխուժացման համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության […]





































