Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձեւավորել են բարձր մակարդակի միջպետական երկխոսություն: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծապես կարեւորել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը եւ բարձր […]











































