Հակոբ Կարապետյանը գրում է. Մեր թանկագին Անահիտ Արամազդովնային վերագրվող արձանի հետ կապված ինչ շահարկում ասես արեցին, երբ ով ասես, նրա վրա փիառվեց՝ երբեմնի Աշոտյանից սկսած մինչեւ ներկայիս քպ-ական մանրումեծ մարդիկ։ Այդուհանդերձ, մի երկու բան ունեմ ասելու սույնի վերաբերյալ։ Նախ, հանրահայտ է, որ արձանի ֆրագմենտը 19-րդ դարի վերջում է հայտնաբերվել՝ պատմական Փոքր Հայքի տարածքում, եւ մեր […]
Mehr-ի փոխանցմամբ՝ Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի։ Դժբախտաբար, 17 մարդ դեռ մնում է հանքահորում փլատակների տակ: Հարավային Խորասան նահանգի իշխանությունները երկուշաբթի օրվանից եռօրյա սուգ են հայտարարել։
ՀՀ գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր պետական դավաճանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Կիմ Բալայանը: «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում պետական դավաճանություն էր, որը հանգեցրեց այնտեղից հայերի զանգվածային տեղահանմանը։ Եվ Հայաստանի վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենան նրա համար»,- նշում է Բալայանը: […]
Ամբողջ աշխարհում սկսվել է “Ոչ նախկին, ոչ ներկա” շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ եւ, մեծ քայլերով, անսպասելի հաջողություններ է գրանցում։ Համակարգային կուսակցությունները’ Լեյբերիստները եւ Թորինը, գլորվում են անդունդ։ Գերմանիայում ոչ նախկիները, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը […]
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը գրում է․ «Հայաստանը Ռուսաստանի համար այլևս ոչ բարեկամական պետություն է: Ինձ հանդիպած, Ռուսաստանից Հայաստան ժամանած արդեն երրորդ ոչ հայազգի ՌԴ քաղաքացին է հայտնում, որ ռուս սահմանապահները Հայաստան մեկնողներին զգուշացնում են ոչ բարեկամական պետություն մեկնելու մասին: Եվ, եթե այդպես է, ապա ստացվում է, որ, ի դեմս 102-րդ ռազմաբազայի, Ռուսաստանի համար ոչ բարեկամական […]
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։ Օրագիր.News-ը գրում է, որ կապ է հաստատել Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները․ «Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն […]
«Ես պիտի օրհնեմ քեզ Տե՛ր, պիտի ցնծամ առավոտյան քո ողորմությամբ, որովհետև դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը և դժվար օրերիս օգնականը։ Ով Զորաց Աստված, քեզ սաղմոս կերգեմ. որովհետև, ով Տե՛ր, դու ես իմ պահապանն ու ողորմության Աստուածը»։ Սաղմոս 59։16-17