«ՀՀ օրենքը տնաքանդության մասին». ընտանիքում բռնության կանխարգելման օրենքն ընդունվեց
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ օրենքի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել խմբակցությունում: Որոշվել է, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ, ով բազմիցս դեմ էր արտահայտվել օրենքի նախագծին, ասաց. […]


































