01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բռնաբարություն Սյունիքի մարզում. Մեղադրանք է առաջադրվել 40-ամյա տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքը. առաջադրվել է մեղադրանք: 2017 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 05:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ծեծել, ապա բռնաբարել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհուն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ […]

Ո՞նց կարող է կարևոր չլինել փոխվարչապետի ով լինելը. Արմեն Ռուստամյան

«Դա քննարկումների տրամաբանության մեջ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ գարնանը տեղի ունենալի փոփոխությունների ժամանակ փոխվարչապետերից մեկը լինի ՀՅԴ ներկայացուցիչ: Հարցին, թե արդյոք  կարևոր չէ այդ պաշտոնում իրենց կուսակցին տեսնելը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է կարևոր չլինել փոխվարչապետի ով լինելը կամ որ ոլորտը համակարգելը: Իհարկե, […]

21 տարի անց Սոնան և Մկոն հանդես են եկել նոր զուգերգով /տեսանյութ/

Երգչուհի Սոնան և դերասան, հումորիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը նոր զուգերգ ունեն: Երգը կոչվում է «У любви свои причины»: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է: «21 տարի անց…Նոր դուետ` Սոնա և Մկո: Ռուսի ասած`«У любви свои причины»»:

Ոստիկանության պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և […]

Աշխարհում շուրջ 1000 ադրբեջանցի ահաբեկիչ կա

Աշխարհում շուրջ 1000 ադրբեջանցի ահաբեկիչ կա: Ադրբեջանի պաշտոնական տվյալներով ահաբեկչական խմբավորումներին միացել են շուրջ 1000 Ադրբեջանի քաղաքացի, որոնց մեջ կան նաև կանայք և անչափահաս երեխաներ: Կանանց մեծ մասը ամուսիններից բաժանվելուց հետո երեխաների հետ անդամակցել են այդ խմբավորումներին: Ահաբեկիչների մի մասն էլ ամբողջ ընտանիքով են միացել խմբավորմանը: Այս թիվը իհարկե ենթական է փոփոխման , քանի որ […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի վարորդներ, վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները: Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան […]

Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ […]

Հայկական շուկայում առկա յուղաներկերում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը

Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, […]

70-ամյա տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից, բայց օրեր առաջ նա բռնության է ենթարկվել որդու կողմից

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: […]

Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները։ Հաշվի առնելով ներկա ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում գործող սահմանափակումները՝ կողմերը անդրադարձել են պետական–մասնավոր հատված գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման և ոչ սուվերեն վարկավորման հնարավորություններին: Միաժամանակ ՎԶԵԲ–ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված