Թալինի դպրոցում ռումբ է հայտնաբերվել
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:45-ին ահազնագ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է ռումբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




































