11 ամիսներին բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը
2017թ. անցած 11 ամիսների ընթացքում հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով, հանցավորության նվազման եւ բացահայտման ցուցանիշների բարելավման միտումները տարվա ընթացքում պահպանվել են: Այդ մասին ասվում է գլխավոր դատախազության հաշվետվության մեջ։ Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5.4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության […]





































