28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրոպական չափանիշների լավագույն հանգստի գոտին է լինելու

Karavarutyan nist6

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց«Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը: 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:

«Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր է մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիր իրականացնել:

Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել և 60 ամսվա ընթացքում կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն: Կլինեն նաև գերժամանակակից ատրակցիոններ, որոնք տեսակով եզակի կլինեն: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝  հիմնական շինություններ այդտեղ չեն կառուցվելու: 

«Շինությունը կառուցվելու է այնպիսի տարածքում, որտեղ թույլատրվելու է և հիմնականում կոնստրուկցիոն տարբերակով և լինելու է տարածաշրջանում առաջինը նման հանգստի և զվարճանքի գոտի: Համոզված եմ, որ այդտեղ կստեղծվի մի շատ գեղեցիկ միջավայր»,-ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ նախկինում կային վարձակալներ, և ներդրողը նաև պարտավորություն է վերցրել այդ վարձակալների հետ բանակցել և փոխհատուցում տրամադրել և այդ ամենի ավարտից հետո քաղաքապետարանը նոր պայմանագիրը կնքի, և քաղաքաշինական այդ ծրագիրը կիրականացնեն:

Նա նշեց, որ երեք ամսում փաստաթղթային գործընթացը կավարտեն և հինգ տարվա ընթացքում 22 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումից հետո բացման արարողությունը տեղի կունենա: 

«Այնտեղ ջրային միջավայր, շատրվաններ են լինելու, և երբ էսքիզային տարբերակը նայում ենք, ապա եվրոպական չափանիշների լավագույն հանգստի գոտին է լինելու»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ