22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

19 օրվա ընթացքում արագության գերազանցման համար կազմվել է 18.161 վարչական արձանագրություն

Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը, տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա ներկայացմամբ, ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթևեկության կանոնների այլ խախտումների, հետևողական է հատկապես այս դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ: Պաշտոնյայի տվյալներով, միայն այս […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 20-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017թ. հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Հունվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ինչպե՞ս է Հայաստանն այս ամենի տակից դուրս գալու

«Տնտեսությունը կզարգացնես, կարող ես խաղաղություն թելադրել»,-նման տեսակետ է հայտնում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ երբ երկրում տնտեսապետ ակտիվ բնակչությունը կրճատվում է, երկրում արդյունք ստեղծող մասսան էլ է կրճատվում: «Դժվար է բացատրել, թե ինչպես է ավելանում զբաղվածների թիվը: Հնարավոր է, որ աշխատող է եղել, ստվերից հանել են, գրանցել»: Նա նկատեց, որ անընդհատ խոսվում է, թե […]

Բակո Սահակյանը շնորհավորել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. <<Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:  Մեր պետականաշինության գործընթացում կարեւոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը եւ […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ եւ Ստրասբուրգ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին եւ 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

«Մեր միասնությամբ ամուր բռունցք դարձած՝ պատրաստ ենք հարվածել հակառակորդին և ձախողել նրա մտադրությունները»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Ռուս-թուրքական դավադրություն սիրիական քրդերի դեմ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝Աֆրինում բնակվող և այնտեղ գտնվող քուրդ զինյալների նկատմամբ Անկարայից հնչող սպառնալիքները Ռեջեփ Էրդողանի կողմից կյանքի են կոչվում…Մի քանի օր շարունակվող ռուս-թուրքական բարձ մակարդակով զինվորական բանակցությունների արդյունքում,այսօր արդեն թուրքական զորքերը սկսել են ռմբակոծել Աֆրինի տարածաշրջանի քրդաբնակ գյուղերը և հայտարարում են,որ ուր որ է սկսելու են ցամաքային ռազմական […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 19-ին`  երեկոյան ժամերին, 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը, […]

Հիմա էլ է սկսվել նրան վարկաբեկելու գործընթացը

Հանրապետականը ներկայացրել է ՀՀ նախագահի իր թեկնածունին։ Տարբերակ չկա, որ չընտրվի։ Երբ Արմեն Սարգսյանը վարչապետ էր, ես ոչ պաշտոնապես աշխատել եմ նրա հետ, իրեն ներկայացրել եմ քաղաքական դաշտի, ներիշխանական խմորումների մասին վերլուծություններ, կանխատեսել եմ դրանց հնարավոր զարգացումները, և կանխատեսումներս իրականացել են հարյուր տոկոսով։ Ես առաջին իսկ օրերից կանխատեսել էի, թե ովքեր և ինչու են փորձելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի