Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և «աջ և ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի […]





































