16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ. Շարմազանովը՝ «Ելք»-ին

«Ուրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ, որ ունեն նաև վարչապետի թեկնածու»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Ելքի» հայտարարությանը, թե իրենք կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին: Ընդ որում, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ հենց ինքը կարող է լինել այդ թեկնածուն:

Հարցին, թե ՀՀԿ-ը չի վախենում մրցակցությունից, Շարմազանովը պատասխանեց. «Մրցակցություն չի կարող լինել, քանի որ վարչապետ ընտրվում է այդ անձը, ով վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը»: Նա հիշեցրեց, որ  58 պատգամավոր ունի ՀՀԿ-ը, ևս 7-ը՝ կոալիցիոն գործընկերը ՀՅԴ-ը:

Նա նաև հայտնեց, որ շուտով կկայանա նախագահ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ