Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի, Գավառի, Ճամբարակի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն





































