Դատավորը չդիմացավ ճնշմանը. Սեֆիլյանի գործով դատը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես էին գալիս պաշտպանական ճառերով: Արդեն հայտնել ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: […]





































