02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թունավորում Հնաբերդում. Հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ, այդ թվում մանկահասակ երեխաներ

Մարտի 26-ին, ժամը 9.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա Գևորգ Ի.-ն, 31-ամյա Աննա Ի.-ն, 7-ամյա Գագիկ Ի.-ն, 10-ամյա Արփինե Ի.-ն, 3-ամյա Արևիկ Ի.-ն, 34-ամյա Կարապետ Ի.-ն, 25-ամյա Արփինե Պ.-ն, 5-ամյա Մերի Ի.-ն, 3-ամյա Կարեն Ի.-ն և 1 տարեկան Դավիթ Ի.-ն: […]

Մարտի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 386 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-22-ը  մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 186 տղա, 200 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42804 քաղաքացի:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը  10.00-24.00  կդադարեցվի  Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ և 3-րդ զանգվածների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գողության փորձ Գյումրիում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 26-ին՝ ժամը 06:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բացել են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկի տան հեռակառավարվող դուռը և փորձել հափշտակություն կատարել: Միջադեպը նկատած մեկ այլ քաղաքացի […]

Կրակոց է հնչել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձից

Այսօր վաղ առավոտյան գողության  փորձ է կատարվել Գյումրիի կենտրոնում գտնվող Աբովյան փողոցի առանձնատներից մեկից։  Երկու անձինք, օգտվելով առիթից, որ տանը մարդ չի եղել, փակ դարպասներից ներս են մտել ու փորձել են գողանալ կենցաղային տարբեր տեսակի իրեր։  Բայց  չեն հասցրել տանել գողոնը, վրա է հասել ոստիկանության աշխատակիցը, ոստիկանություն ահազանգել է հարևանը։    Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկը փակ […]

«Այն ընտրությունը, որը կատարել է Սերժ Սարգսյանն, իրեն արդարացնում է»

«ՀՀ կառավարիչը վարչապետն է լինելու, ով պատասխանատու է առաջին հերթին ՀՀ տարածքում, նաև Արցախում բնակչության ֆիզիկական անվտանգության համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդարադառնալով «Հանրապետականների» հայտարարություններին, թե նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցությունների շարունակման համար, և ոչ ոք այդ հարցին այնպես չի տիրապետում, ինչպես ինքը: Նահապետյանն ընդգծեց, որ չկա որևէ մեկը, […]

Ավտոլվացման կետի աշխատակիցը մեքենայից գողություն է արել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։   Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 7-ին՝ քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու, որի ժամանակ ավտոմեքենայից հափշտակվել է կանխիկ գումար, […]

Սերժ Սարգսյանից հոգնած ժողովուրդը կպայքարի՞.մանրամասներ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները այսօր  քննարկում են հրավիրել ուղղված  ՝Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերին ու նպատակներին։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իր ղեկավարման 10 տարիներին միայն ձախողել է եւ արձանագրել աղետալի ցուցանիշներ բոլոր բնագավառներում։ «Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանից անվերադարձ արտագաղթել է ավելի քան 400 հազար քաղաքացի, արտաքին պարտքը […]

Քրեական գործեր` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Գ. Ղ.-ն հաղորդում է տվել, որ նախկին ամուսին Ա. Վ.-ն տևական […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված