28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Թեթև պրովոկացիայի է սպասում /տեսանյութ/

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վստահ է՝ Ադրբեջանը սպասում է թեթև պրովոկացիայի, որպեսզի հարձակում գործի հայկական կողմի վրա։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ զրույցում։ «Եթե հայ-թուրքական հարաբերությունները սառած են, նույնիսկ այդտեղ Ադրբեջանն իր մեղքն ունի, քանի որ Ադրբեջանը լուրջ ազդեցություն ունի  Թուրքիայի վրա», –  ասաց քաղաքագետը։ Ինչպես հայտնի է,   օրերս աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի նախագահ  Բակո […]

Բանակցում ենք Փաշինյանի ու Փոստանջյանի հետ. Մակեյան

«Մեր այս միացումը պետք է հարթակ լինի, որ ժողովուրդը գա հրապարակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը: Նա հավելեց, որ  երկու տասնյակից ավել քաղաքական ուժերի հետ բանակցություն է գնում՝ կանխել Սերժ Սարգսյանի ու ռեժիմի հավերժացումը, այդ թվում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ: […]

Խայտառակ դատաքննություն էր. Սեֆիլյանի պաշտպանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ եթե արդար քննություն տարվեր, ապա Սեֆիլյանին ուղղված մեղադրանքը պետք […]

Իրավիճակը Լիբանանում կարող է բորբոքել տարածաշրջանային վերքերը․ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար, Իտալիայի մեծարգո վարչապետ, Լիբանանի մեծարգո վարչապետ, Տիկնայք և պարոնայք, Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը: Դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի […]

Նման պարագայում Սերժ Սարգսյանը չի կարող ընտրվել վարչապետ. ՀՀՓՃ

 ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ այսօր ընդվզման համար բոլոր պատճառները կան, հասարակությունն էլ ատում է օրվա իշխանություններին: «Ընդվզման առիթ է այն, որ բոլոր ոլորտներում տապալված Սերժ Սարգսյանը որոշել է երրորդ ժամկետն իշխել մեզ, որի համար որևէ հիմք չունի. որևէ դրական զարգացում երկրում չի արձանագրվել, նաև խոստում […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության […]

Նոր մանրամասներ զինծառայողի կյանք խլած ավտովթարից. ղեկին մահացած զինծառայողն է եղել

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի կյանք խլած ավտովթարի դեպքով  քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ց: Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից […]

Երբ և ինչպես էր Սեֆիլյանը գրավելու հեռուստաաշտարակը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպումներից չի երևում, թե Սեֆիլյանը ինչ կոնկրետ գործողություններ […]

Ինքնասպանության փորձը կանխվել է

Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  և հոգեբանական խորհրդատվության գծով օպերատիվ խմբերը: Ոստիկանության աշխատակիցների բանակցության արդյունքում հաջողվել է կանխել 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի